Ռազմական

Հրադադարի ռեժիմի խախտումներ՝ Մարտունու և Շուշիի շրջաններում․ ՌԴ ՊՆ

Gohar Vardanyan 1 րոպե 372 դիտում
Հրադադարի ռեժիմի խախտումներ՝ Մարտունու և Շուշիի շրջաններում․ ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ-ն հրադադարի ռեժիմի 3 խախտում է արձանագրել Մարտունու և Շուշիի շրջաններում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:

 

Նշվում է, որ եղած փաստերով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում։
 

Ավելի վաղ Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250