Հասարակություն

ՀՀ տնտեսական աճը մասամբ պայմանավորված է ռուս էմիգրանտների գործունեությամբ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ տնտեսական աճը մասամբ պայմանավորված է ռուս էմիգրանտների գործունեությամբ. Նիկոլ  Փաշինյան

Հայաստանում 2022 թվականին գրանցված 12.5% տնտեսական աճը մասամբ պայմանավորված է ռուս էմիգրանտների գործունեությամբ։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում քննարկման ժամանակ։

Նա ընդգծել է, որ Հայաստան ժամանած ռուսաստանցիների մեծ մասը ՏՏ ոլորտի աշխատակիցներեն։

 

«Կարծում եմ` դա տեղի է ունեցել որոշակի տեխնիկական հարցերի պատճառով, որովհետև սովորաբար նրանք վարձատրվում են արևմտյան կազմակերպությունների կողմից։ Հավանաբար, պատժամիջոցներից հետո նրանք չէին կարողանում ստանալ աշխատավարձ և որոշեցին տեղափոխվել Հայաստան: Գուցե նրանք սիրեցին մեր երկիրը։ Եվ, անկեղծ ասած, մենք ուրախ ենք նրանց ներկայության համար, քանի որ դա ստեղծում է հավելյալ տնտեսական ակտիվություն մեր երկրում»,– ասել է Փաշինյանը։

 

 

Հիշեցնենք` ՀՀ վարչապետը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր` Շուշան Փաշինյանի հետ մեկնել է Բեռլին։ Նա արդեն հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250