Հասարակություն

Բայդենը կորցնում է խոսելու ունակությունը․ Fox News-ի հաղորդավար

Բայդենը կորցնում է խոսելու ունակությունը․ Fox News-ի հաղորդավար

ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցիչներն անտեսում են այն փաստը, որ նախագահ Ջո Բայդենը տարիքի պատճառով կորցնում է խոսելու ունակությունը։ Նման գնահատական ​​է տվել Fox News հեռուստաալիքի հաղորդավար Թակեր Կարլսոնը։

 

«Ջո Բայդենի մասին գլխավորը, որ դուք պետք է իմանաք, այն է, որ նա 80 տարեկան է»,- ընդգծել է լրագրողը՝ նշելով, որ վերընտրվելու դեպքում «երդմնակալության ժամանակ Բայդենը կդառնա 82 տարեկան»։

 

«Արդյո՞ք սա լավ է Ամերիկայի և անձամբ Բայդենի համար, իհարկե ոչ, դա սարսափելի է», - ասել է հաղորդավարը։
 

«Մենք կանգնած ենք ընտրության առաջ՝ ընդունել այն իրականությունը, որ մենք ի վիճակի չենք փոխել, կամ հրաժարվել այն ճանաչելուց: Դեմոկրատական ​​կուսակցությունն ընտրել է երկրորդը»,- ասել է Կարլսոնը։
 

«82-ամյա տղամարդը չպետք է ղեկավարի երկիրը, նա բավականաչափ ուժեղ չէ՝ թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր տեսանկյունից»,- ասել է լրագրողը՝ ցույց տալով մի հատված ելույթից, որում Բայդենը մի քանի վայրկյան սայթաքել է։
 

«Վերջին տարիներին մենք նման տեսանյութեր ցուցադրել ենք միլիոնավոր անգամներ, և կարող ենք ավելին ցույց տալ, քանի որ Բայդենն ամեն օր այդպես է խոսում», - շարունակեց հաղորդավարը: «Ջո Բայդենը կորցնում է խոսելու ունակությունը»,- եզրափակել է Կարլսոնը։

 

Միացյալ Նահանգների ներկայիս նախագահն ունի խոսքի սայթաքումներ անելու վաղեմի համբավ:Նա հաճախ է իր հրապարակային ելույթներում տարբեր վրիպումներ ու բանավոր կոպիտ սխալներ թույլ տալիս, որոնք ԱՄՆ-ում կատակով անվանում են «բայդենիզմ», երբեմն կուլ է տալիս կամ խառնում արտահայտությունների վերջավորությունները։ Հանրապետականներն օգտագործում են դա կուսակցական պայքարում, ներառյալ նախընտրական տեսահոլովակներ պատրաստում, որոնք տարբեր «բայդենիզմների» կտրվածք են՝ կասկածի տակ դնելու նախագահի մտավոր և ֆիզիկական կարողությունները՝ շարունակելու ղեկավարել Միացյալ Նահանգները: Ամերիկացի առաջնորդը մի քանի անգամ նախագահ է նշանակել ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսին։ Նա նաև հեռարձակվելիս երբեմն կարդում է տեխնիկական խորհուրդներ, որոնք գրված են լինում ելույթի հիմնական տեքստի հետ միասին։ Անցյալ օգոստոսին նա խառնել էր ԱՄՆ Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250