Ադրբեջանցի իրանամետ ակտիվիստը 53 օր տևած հացադուլից հետո մահացել է դատարանի դահլիճում

Տևական հացադուլից հետո դատարանի դահլիճում մահացել է ադրբեջանցի կրոնական ակտիվիստ Սաբուհի Սալիմովը։

 

Սալիմովը ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերին՝ Իրանի օգտին լրտեսության կասկածանքով, մոտ մեկ տարի անց պետական դավաճանության մեղադրանքով 17 տարվա ազատազրկման դատապարտվել։

 

Իրանամետ ակտիվիստը, որը կտրականապես հերքում էր իրեն վերագրվող հանցանքները, ի նշան բողոքի հացադուլ է հայտարարել։ Առողջական խնդիրների վատթարացման պատճառով  53 օր տևած հացադուլը Սալիբովը դադարեցրել է մարտի 1-ին և հաջորդ օրը մահացել:

Քաղաքականություն