
Նոր մանրամասներ ուկրաինացի դիվերսանտների` Բրյանսկի մարզում կատարած գործողություններից

Ինչ է կատարվել Բրյանսկի մարզում, Комсомольская правда-ն հաղորդում է այն, ինչ պաշտոնապես հայտնի է.
Ըստ լրատվամիջոցի` նահանգապետ Բոգոմազը հայտնել է խմբի ներթափանցման մասին դեպի Բրյանսկի շրջանի սահմանամերձ շրջան։ Հաղորդվում է, որ գնդակոծված մեքենայի վարորդը զոհվել է, 10-ամյա տղան վիրավորվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում.
Բացի այդ, ըստ մարզպետի, սահմանամերձ Սուշանի գյուղը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման:
Հաստատվել է, որ սահմանային գոտին խախտողներին ոչնչացնելու գործողություն է իրականացվում։ Գործողությունն իրականացվում է ՊՆ ուժերի հետ համատեղ։
Ուկրաինական դիվերսիոն խմբին չի հաջողվել ներթափանցել դպրոցներ. կրթական հաստատությունները չեն տուժել, նշել են մարզի իշխանությունները։
Հերքվել է նաև դիվերսանտների կողմից դպրոցական ավտոբուսի գնդակոծման մասին ավելի վաղ տարածված հաղորդագրությունը.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կապված Բրյանսկի շրջանում ստեղծված իրավիճակի հետ, չի մեկնի Ստավրոպոլի երկրամաս, ինչպես նախապես ծրագրված էր։ Նախագահը Կրեմլում է: Այս մասին էլ հայտնել է Դմիտրի Պեսկովը: Ըստ նրա` խոսքը ահաբեկչության մասին է, միջոցներ են ձեռնարկվում դրանք ոչնչացնելու համար:
Քիչ առաջ հայտնել էինք, որ Ուկրաինացի դիվերսանտները ներթափանցել են ՌԴ տարածք, մի քանի մարդու պատանդ են վերցրել։