
«Հնարավորություններիս սահմաններում ամեն ինչ անելու եմ Թուրքիայում գտնվող երեխաների համար».Կիլիան Մբապպե

Ֆրանսիական ՊՍԺ-ի առաջատար ֆուտբոլիստներից մեկը՝ Կիլիան Մբապպեն, մասնակցել է Թուրքիայում վերջերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժածների համար անհրաժեշտ օգնության հավաքագրմանը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Այս առիթով, ֆուտբոլիստը նշել է, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո աշխարհի բոլոր կողմերից օգնություն է ուղարկվում Թուրքիա, անմասն չի մնում նաև ֆուտբոլային աշխարհը:
«Հնարավորություններիս սահմաններում ամեն ինչ անելու եմ Թուրքիայում գտնվող երեխաների համար, ամեն ինչ անելու ենք»,- հավելել է Մբապպեն: