ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել են Հունաստանում գնացքների ողբերգական բախման առաջին կադրերը․ զոհերի թիվը հասել է 32-ի
Հունաստանի Լարիսա քաղաքի մոտ մարդատար գնացքի և բեռնատար գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի, տուժել է 85 մարդ, հայտնում է ERT NEWS-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վթարը տեղի է ունեցել մարտի 1-ի գիշերը Լարիսա քաղաքի մոտ գտնվող «Evangelismos» կայարանում (Աթենքից ավելի քան 200 կմ հյուսիս-արևմուտք): Ուղևորատար գնացքում, որը շարժվել է Աթենք-Սալոնիկ երթուղով, 350 մարդ է եղել։ Բեռնատար գնացքը շարժվել է Սալոնիկ-Աթենք երթուղով։
Ընդհանուր առմամբ մեքենաներում եղել է մոտ 350 ուղեւոր։
Թեսալիայի նահանգապետ Կոստաս Ագորաստոսը հայտնել է, որ մարդատար գնացքի առաջին և երկրորդ վագոններն ամբողջությամբ ոչնչացվել են։ Նրա խոսքով՝ բոլոր ուղեւորները դուրս են բերվել, փրկարարները փնտրում են միայն մահացածներին։
[42ef544386b2cb62c9044f557270a9bd.jpeg]
[3c449b9448894dcaeac63eb428f7a9ea.jpeg]
[fc5af47925d2959c57b043bb439bdfb6.jpeg]
[7ba23117496b7ef280b5520ff966c5aa.jpeg]
[7458e13aeec96dcc80792bd4deed0dca.jpeg]
[2edbc42378a0f7e658e4f06f4eb6771a.jpeg]
[68aaac1197e17e5bf71442ee20a15269.jpeg]
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում այսօրվա երկրաշարժի ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ
Փետրվարի 20-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է ադրբեջանական դիվերսիոն խումբը մոտենում ճանապարհին ու հարձակվում ոստիկանական մեքենայի վրա․ նոր կադրեր
Տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել այն մասին, թե ինչպես է ադրբեջանական դիվերսիոն խումբը մոտենում ճանապարհին ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր երկրաշարժ Թուրքիայում․ կրկին ավերածություններ են եղել
Սիրիայի և Թուրքիայի սահմանին 6,4 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։ ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անկարգություններ և բախումներ Թբիլիսիում․ ցուցարարները Մոլոտովի կոկտեյլներ են նետել ոստիկանների ուղղությամբ
Թբիլիսիում ցուցարարները Մոլոտովի կոկտեյլներ են նետել ոստիկանների ուղղությամբ։ Ջրցան մեքենաներն ու արցունքաբեր...