Անդրանիկ Քոչարյանը իր` ՊՆ նախարար դառնալու լուրերի մասին

 ԱԺ պաշտպանության եւ անվտնգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ խոսակցությունները, թե ինքը պաշտպանության նախարար դառնալու հավակնություններ ունի: 

«Ես 28 տարեկանում երբ դարձել եմ ՆԳ փոխնախարար, ապա առաջին տեղակալ, մամուլն անընդհատ գրում է, որ Անդրանիկ Քոչարյանը վաղը նշանակվելու է նախարար, բայց ես ապավինում եմ ճակատագրին: Ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ: 1990-ականներին պաշտպանության հանձնաժողովի նախագահը եղել է Վազգեն Սարգսյանը, հիմա ես գտնվում եմ այնտեղ, որտեղից սկսել ենք մեր անվտանգային համակարգի կայացման  փուլերը: Այդ խոսակցությունները նաեւ տրածվում են նաեւ նրա համար, որ անորոշություն մտցնեն բարեփոխումների այն ընթացքի մեջ, որը մենք նախաձեռնել ենք»,- ասաց նա: 

Հարցին, թե իր կարծիքով ոստիկանությունը բարեփոխվա՞ծ է, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Իհարկե ոչ, ոստիկանությունը նոր մտնում է այն փուլ, որը հնարավորություն է տալիս բարեփոխման ընթացքը դարձնել անշրջելի: Դրա համար իրենք դարձան նախարարություն, որպեսզի ավելի վերահսկելի լինեն»:

Քաղաքականություն