ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է տիեզերանավը թռչում անօդաչու տարբերակով` վերադարձնելու «Սոյուզ ՄՍ-22»-ի անձնակազմին

«Բայկոնուր» տիեզերակայանից արձակվել է «Սոյուզ-2.1ա» հրթիռը, որը մերձերկրային ուղեծիր դուրս կբերի «Սոյուզ ՄՍ-23» տիեզերանավը։ Տեղեկությունը հայտնում է РИА Новости-ին:

 

Տիեզերանավը թռչում է անօդաչու տարբերակով` վերադարձնելու համար  «Սոյուզ ՄՍ-22»-ի անձնակազմին` ռուս տիեզերագնացներ Սերգեյ Պրոկոպևին ու Դմիտրի Պետելինին, ինչպես նաև ԱՄՆ տիեզերագնաց Ֆրենկ Ռուբիոյին։ Անձնակազմը կայանում ավելի քան 370 օր կանցկացնի և նոր ռեկորդ կսահմանի։

 

«Սոյուզ ՄՍ-23»-ը 429 կգ լրացուցիչ բեռ կհասցնի տիեզերակայան` բժշկական պարագաներ, կայանի մաքրման և մթնոլորտի ապահովման միջոցներ, ինչպես նաև գիտական փորձերի համար նախատեսված սարքավորումներ, սպիտակեղեն և սննդի օրապահիկով տարաներ։

 

Կցումից գրեթե անմիջապես հետո տիեզերագնացները կսկսեն նոր նավը նախապատրաստել վերադարձի։

Տիեզերանավը ուղեծրում կմնա 215 օր և կվերադառնա 2023 թվականի սեպտեմբերի 27-ին։

Քաղաքականություն