Փաշինյան–Ալիև հանդիպումը մեկնարկվեց․ մանրամասներ
Աբու Դաբիում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Տարածված տեսանյութի համաձայն՝ հայկական պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Ադրբեջանական կողմը ներկայացված է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և հատուկ հանձնարարությունների գծով նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում։ Փետրվարի 4-ին վարչապետը Աբու Դաբիում կմասնակցի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակաբաշխությանը։
Նմանատիպ հոդվածներ
Պետրոսյանը՝ վթարային անջատումների մասին հայտարարություն է արել
Այս պայմաններում այսօր ՀԷՑ-ի Գեղամա մասնաճյուղի «Սևան» էլ. ցանցի մասնագետները Սեմյոնովկա բնակավայրի բարձրադիր լեռներում...
290 մլն դոլարի ՀՕՊ համակարգեր Ուկրաինային՝ Շվեդիայի և Դանիայի մասնակցությամբ
Շվեդիան և Դանիան համատեղ Ուկրաինային կմատակարարեն Tridon հակաօդային պաշտպանության համակարգեր։ Reuters-ը, հայտնում է, որ...
Մաքսատուրքի վերադարձ՝ 61 էլեկտրաշարժիչով մեքենա կօգտվի սակագնային արտոնությունից
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման 2.2 կետի հ...
Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
Փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, հանդիպ...