ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանցին 4 ոչխար էր գողացել մրգաշենցու անասնագոմից և վաճառել

Փետրվարի 17-ին մրգաշենցի մի տղամարդ ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր տվել, որ անասնագոմից գողացել են 4 ոչխար։

 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություն ստացվեց, որ գողությունը կատարել է Երևանի 44-ամյա մի բնակիչ: Նա հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց Նաիրիի բաժին։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ գողոնը վաճառել էր: Տղամարդը ներկայացվել է Նաիրիի քննչական բաժին։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Քաղաքականություն