Վաշինգտոնը կարող է Կիևին ֆինանսական օգնություն տալ՝ տարածքների կորստի հետ հաշտվելու համար․ Time

Վաշինգտոնը կարող է ֆինանսական օգնություն ցուցաբերել Կիևին, որ երկիրը հաշտվի տարածքների կորստի հետ։ Այդ մասին գրում է Time-ի սյունակագիր Ֆիլիպ Շորթը։
 

«Ոչ ոք պատրաստ չէ սա ուղղակիորեն ասել, կարելի է կասկածել, որ Սպիտակ տունը նույնիսկ ցանկանում է, որ Ուկրաինան դուրս մղի ռուսական զորքերը իրենց գրաված բոլոր տարածքներից»,- նշվում է հոդվածում։
 

Հրապարակման հեղինակը գրում է, որ Ռուսաստանը չի կարող պարտվել ուկրաինական հակամարտությունում, հետևաբար, նա իրադարձությունների ամենահավանական արդյունք է անվանում Մոսկվայի կողմից նախկինում բռնակցված տարածքների պահպանումը։

 

«Եթե դա տեղի ունենա, ուկրաինացիները, ոչ առանց պատճառի, դա կընկալեն որպես դավաճանություն, բայց, ի վերջո, Կիևը կարող է այլ ելք չունենալ, քան հաշտվել», - գրում է Շորթը։

 

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հայտարարել էր, որ Վաշինգտոնն առաջիկա ամիսներին Կիևին կտրամադրի մոտ 10 միլիարդ դոլար լրացուցիչ տնտեսական օգնություն։

Քաղաքականություն

Պատահարներ