ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապացույց. ադրբեջանցիները արհեստական վթար են ստեղծում Հայաստան-Արցախ գազատարի վրա. Ararat

«Ararat» թելեգրամյան ալիքում տեսանյութ է հրապարակվել, և ներկայացվում է որպես ապացույց, որ ադրբեջանական զինուժը արհեստական ​​վթարներ է ստեղծում Հայաստան-Արցախ գազատարի վրա:

 

Թեև ադրբեջանցիները պարբերաբար փակում ու բացում են Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, ՄԱԿ միջազգային դատարանը հայտնել էր, որ Հայաստանը բավական ապացույցներ չի ներկայացրել գազատարի փակման ադրբեջանական կողմի մեղավորության մասին, քանի որ գազատարի փականը գտնվում է հայկական կողմում: Սակայն անցյալ տարի ադրբեջանցիները փական էին տեղադրել գազատարի վրա և կրկին խոչընդոտում էին արցախցիների կենսապահովումը: 

 

2020 թվականին արված այս տեսանյութը կրկին տարածվեց այն ֆոնին, երբ ՄԱԿ-ի միջազգային դատարանը հայտարարեց, թե հայկական կողմը չի ներկայացրել բավական ապացույցներ գազատարի փակման ադրբեջանական կողմի մեղավորության մասին:

 

Քաղաքականություն