
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Խուստուփի երկնքում, մեզ շատ մոտ երկնաքար է պայթել ու կանաչ երանգով լուսավորել դաշտերը

Արթնացա, դատարկեցի երեկ գիշեր նկարահանված Time Lapse-ի նկարներն ու շատ տարօրինակ լուսային պիկ տեսա: Բացեցի նկարը ու ապշեցի: Գրել է Cosmo Deus ֆեյսբուքյան էջը:
«Փաստորեն երեկ` փետրվարի 22-ին ժամը 23:05:44-ին, Խուստուփի երկնքում, մեզ շատ մոտ երկնաքար է պայթել:
Ուժն այնքան մեծ է եղել, որ Խուստուփի դաշտերը լուսավորվել են կանաչ երանգով, ասեմ ավելին նույնիսկ օդն է լուսավորվել` համարյա ցերեկվա նման:
Չեմ կարող ասել պայթյունի իրական տեւողությունը, բայց կարող եմ ասել, որ անջատված էներգիան իմ տեսած երկնաքարերից ամենաուժեղն է եղել»,- մասնավորապես գրված է ֆեյսբուքյան էջում: