ԼՈՒՍԱՆԿԱՐ. Գաղտնազերծված փաստաթուղթ. ինչ են Ելցինն ու Քլինթոնը քննարկել Ղարաբաղի մասին

 Սա շատ հետաքրքիր գագղտնազերծված սղագրություն է: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:


«1993թ. նախագահ Քլինթոնը զանգահարել Ելցինին և համոզում էր խաղաղապահ առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ` վստահեցնելով, որ Մոսկվան կունենա իր և միջազգային հանրության տոտալ աջակցությունը: Ելցինը չեմուչում էր անում, փորձում էր ժամանակ ձգել, հղում անելով Բաքվում իրավիճակի լարվածության վրա:  


Հետաքրքիր է չէ՞ նման զարգացումը՝ հաշվի առնելով, որ Վաշինգտոնը նպատակ ուներ Ռուսաստանին զրկել տարածաշրջանային ազդեցությունից: Շատ հաշվարկված քայլեր էին իրականում անում Քլինթոնն էլ՝ որ առաջարկում էր, Ելցինն էլ, որ մերժում էր»,- գրել է քաղաքագետը:

Քաղաքականություն