
Իջևան համայնքն ու հարակից 18 գյուղերը սպասարկում է շտապ օգնության մեկ բրիգադ. ահազանգ

Իջևան համայնքի 47 հազար բնակչին սպասարկում է շտապ օգնության մեկ բրիգադ, ինչն անբավարար է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը:
«Ըստ կառավարության հաստատած չափորոշիչի՝ բժշկական շտապ օգնության բրիգադների ձևավորումն իրականացվում է յուրաքանչյուր 20 հազար բնակչին՝ մեկ բրիգադ սկզբունքով։ Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքն ունի ավելի քան 20 հազար բնակչություն։ Իջևան համայնքը ներառում է համանուն քաղաքը և 18 գյուղեր, համայնքն ունի 47 հազար բնակիչ։ Իջևանի բժշկական կենտրոնում գործում է շտապ օգնության մեկ բրիգադ, որը չի բավարարում։
Լինում են դեպքերր, երբ հիվանդները կամ նրանց հարազատները կանչ են կատարում շտապ օգնության ծառայություն, սակայն այդ ժամանակ Իջևանի ԲԿ-ի շտապ օգնության մեքենան կանչով այլ հիվանդի է սպասարկում։ Այդ դեպքում բնակիչները իրենց ավտոտրանսպորտով կամ տաքսի ավտոմեքենայով են կատարում հիվանդի տեղափոխումը Իջևանի բժշկական կենտրոն։ Իջևանի բժշկական կենտրոնը շտապ օգնության ավտոմեքենաների պակաս չունի, անհրաժեշտ է միայն համալրել կենտրոնի շտապ օգնության բժշկական անձնակազմը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Իջևան քաղաքի բնակիչ Գառնիկ Դանիելյանը բարձրացրել է Իջևան համայնքում շտապ օգնության շտապ օգնության բրիգադի թվի ավելացման խնդիրը»։