Եվրոպան Ուկրաինայում պատերազմի պատճառով կորցրել է իր անկախությունն ու ռազմական հզորությունը․ Օրբան
Եվրոպան ուկրաինական հակամարտության և ԱՄՆ վարչակազմի` Բրյուսելին իր շահերը պարտադրելու ցանկության պատճառով կորցնում է իր անկախությունը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Եվրոպան ավելի քիչ, քան մեկ տարում, կորցրել է իր անկախությունը, տնտեսական և ռազմական հզորությունը», - Օրբանի խոսքերը մեջբերել է Magyar Nemzet-ը:
Հունգարիայի վարչապետը նշել է, որ «պատժամիջոցների ցունամին» կործանարար ազդեցություն է թողնում ԵՄ տնտեսության վրա, իսկ Միության երկրների ռազմական հզորությունը թուլացել է Ուկրաինա զենք ուղարկելուց հետո։ Այս մասին Հունգարիայի կառավարության ղեկավարն ասել է Բալատոն լճում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ։
Ավելի վաղՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ Հունգարիան ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի միակ երկիրն է, որը չի աջակցում Ուկրաինայում հակամարտության շարունակմանը։ Հունգարիայի վարչապետը նշել է, որ իր երկիրը պատրաստվում է տնտեսական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ և կոչ է արել դաշնակիցներին հետևել այդ օրինակին։