Հաագայի դատարանը հրապարակում է «Լաչինի միջանցքի» վերաբերյալ որոշումը

Արդարադատության միջազգային դատարանը հրապարակում է Հայաստանի կողմից ներկայացված «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը։ 

 

Հիշեցնենք, որ Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանից պահանջել է կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները՝ Ադրբեջանը պետք է դադարեցնի այսպես կոչված «բողոքի ակցիաների» կազմակերպումը և աջակցությունը, որոնք արգելափակում են անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով, ապահովի բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը, անհապաղ ամբողջությամբ վերականգնի և ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղին բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելուց կամ խոչընդոտելուց։ Իսկ Ադրբեջանը պահանջում է միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Քաղաքականություն