Քաղաքականություն Կարևոր

«Մենք չենք կարող վաճառել մեր հոգին գազ կամ նավթ ունենալու համար». Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

Unknown 1 րոպե 203 դիտում
«Մենք չենք կարող վաճառել մեր հոգին գազ կամ նավթ ունենալու համար». Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

«Մենք չենք կարող մեր հոգին վաճառել, որ գազ կամ նավթ ունենանք», - հայտարարել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորը՝ լրատվականի հարցին ի պատասխան։ 

Լրատվականը, մասնավորապես հարցրել է. «Չնայած միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների քննադատություններին՝ Ադրբեջանում մարդու իրավունքներին և ժողովրդավարությանը վերաբերող հարցերը առաջնային չեն, եթե չասենք, որ դուրս են մղվել ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների օրակարգից։ Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս է Եվրոպան հաղթահարելու համաեվրոպական արժեքների ստորադասումը նավթագազային շահերին, հատկապես, երբ առկա են հավաստի տվյալներ, որ Եվրոպային վաճառվող ռեսուրսների զգալի մասը ձեռք է բերվելու երրորդ երկրից»։ 

Նախարարը պատասխանել է․ 

- Դուք գիտեք, որ անցած տարվա փետրվարի 24-ից ի վեր Եվրոպան նոր էներգետիկ աղբյուրների կարիք ունի աշխարհի այլ մասերից։ Ես Ձեզ հետ համաձայն եմ, մենք չենք կարող մեր հոգին վաճառել, որ գազ ունենանք կամ նավթ։ Մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք, որ եթե այլ ուղիներ, հնարավորություններ չունենք, հանկարծ չհայտնվենք կախվածության մեջ աշխարհի այն մասերից, որտեղ մարդու իրավունքներն առաջնահերթություն չեն։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250