ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շատ լավ էին վերաբերվում». հայ փրկարարները պատմում են Թուրքիայում իրենց նկատմամբ վերաբերմունքի մասին

Հայ փրկարարները խոսեցին Թուրքիայում իրենց նկատմամբ վերաբերմունքի մասին՝ նշելով, որ արժանացել են դրական վերաբերմունքի։ Այս մասին տեղեկանում  ենք «Արմենպրես»-ից:  

Մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպիսին էր Թուրքիայում հայ փրկարարների նկատմամբ վերաբերմունքը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Գարիկ Աղրամանյանն ասաց, որ վերաբերմունքը շատ լավ էր։

 

«Շատ լավ էին վերաբերվում, շնորհակալություն էին հայտնում, որ գնացել էինք ու աջակցում էինք, օգնում։ Օդանավից իջնելուց առաջին իսկ վայրկյանից միայն երախտիքի և շնորհակալության խոսքեր էին հնչում»,- ասաց Աղրամանյանը։

 

Թուրքիայում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցած մյուս փրկարարները ևս նշեցին, որ իրենց նկատմամբ միայն դրական վերաբերմունք է եղել, արժանացել են երախտիքի և գնահատանքի խոսքերի:

Քաղաքականություն