ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հյուսիսային Կորեան երեք հրթիռ է արձակել Ճապոնական ծով
Հյուսիսային Կորեան երեք հրթիռ է արձակել Ճապոնական ծով: Այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը։
Ենթադրաբար դա բալիստիկ հրթիռի արձակում է եղել։
Ճապոնիայի ծովային անվտանգության ծառայությունը հաստատել է Հյուսիսային Կորեայից երեք հրթիռների արձակման մասին տեղեկությունը։
«Ենթադրաբար, բալիստիկ հրթիռներն արդեն ընկել են։ Օդային և ծովային նավերին խնդրում ենք հետևել տեղեկատվությանը և բեկորների ընկնելու դեպքում, առանց դրանց մոտենալու, հայտնել ծովային անվտանգության ծառայություն»,- ասված է հաղորդագրությունում։
Այս ամենից հետո Ճապոնիայի օդային ինքնապաշտպանության ուժերը և ԱՄՆ ռազմաօդային ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել մարտական ինքնաթիռների մասնակցությամբ։
Հյուսիսային Կորեան իր հերթին հրապարակել է Hwasong-15 ICBM-ի հրթիռի արձակման տեսանյութ։ Ենթադրվում է, որ այն կարող է հասնել ԱՄՆ մայրցամաք: Սակայն այս դեպքում այն շատ ավելի քիչ է թռչել՝ ընկնելով Հոկայդո կղզուց 200 կմ դեպի արեւմուտք։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ զինված ուժերը հարվածել են Ուկրաինայի ԶՈՒ-ին վառելիքով և զինամթերքով ապահովող ձեռնարկություններին
ՌԴ զինված ուժերն այսօր հարված են հասցրել այն ձեռնարկություններին, որոնք Ուկրաինայի զորքերին ապահովում են վառելիքով և զին...
Թուրքական զինված ուժերը գնդակոծել են Հալեպը
Թուրքական զորքերի կողմից Սիրայի Հալեպ նահանգի Թել-Ռիֆաթ շրջանի գնդակոծության ժամանակ տարեց տղամարդ է զոհվել, ևս մե...
Պատրաստ ենք «ութ մարտական բրիգադների» զրահատեխնիկա և տանկեր փոխանցել Ուկրաինային․ Լլոյդ Օսթինն
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ասել է, որ դաշնակիցները պարտավորվել են ավելի քան «ութ մարտական բ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոտրվել են նույնիսկ 9-րդ հարկի ապակիները․ հզոր պայթյուն՝ Էներգոդարում
Էներգոդարում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, ոստիկան է զոհվել։ Այս մասին հայտնում է Զապորոժիեի շր...