ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոտրվել են նույնիսկ 9-րդ հարկի ապակիները․ հզոր պայթյուն՝ Էներգոդարում
Էներգոդարում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, ոստիկան է զոհվել։ Այս մասին հայտնում է Զապորոժիեի շրջանի Ներքին գործերի նախարարության գլխավոր վարչությունը, փոխանցում է ТАСС-ը։
Նշվում է, որ այս պահին պայթյունի վայրում աշխատում է քննչական-օպերատիվ խումբ, պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները։
Ավելի վաղ «Մենք Ռուսաստանի հետ միասին ենք» շարժման նախագահ Վլադիմիր Ռոգովը հայտնել էր, որ Էներգոդարում ահաբեկչության հետևանքով մեկ մարդ է զոհվել։
Զապորոժիեի շրջանի ներքին գործերի կենտրոնական վարչությունը հայտնել է, որ Էներգոդարում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով մահացել է ներքին գործերի վարչության աշխատակից: Պայթյունի ուժգնությունն այնքան մեծ է եղել, որ մոտակա տներում մինչև իններորդ հարկ կոտրվել են ապակիներ, վնասվել է նաև մեկ ավտոմեքենա
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԳՇ նախկին պետը՝ զինվորական կացարանի հրդեհի դեպքով իր մեղքի մասին
Հակակոռուպցիոն դատարանում այս պահին ընթանում է ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԶՈՒ ԳՇ պե...
Դոնեցկի վարչակազմի շենքը գնդակոծվել է․ Դմիտրի Շևչենկոն
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Յասինովատայայի քաղաքապետ Դմիտրի Շևչենկոն հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից...
Հրթիռային հարձակում Իրաքում թուրքական ռազմաբազայի վրա
Իրաքյան Shafaq News լրատվական պորտալի փոխանցմամբ՝ թուրքական Զլիկան ռազմաբազան, որը գտնվում է հյուսիսային Իրաքի Նինևա նահ...
Միայն միջուկային զենքը կարող է երկրներին անվտանգության երաշխիքներ տալ. Ուկրաինայի դեսպան Օլեքսի Մակեևն
Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Օլեքսի Մակեևն ասել է, որ միայն միջուկային զենքը կարող է երկրներին անվտանգության երաշխիքնե...