ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկրաշարժից 296 ժամ անց Թուրքիայում փլատակներից դուրս են բերում ևս 3 մարդու

Ավերիչ երկրաշարժից 296 ժամ անց շենքի փլատակների տակից դուրս են բերել մի 12-ամյա երեխայի հետ։ Ahaber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ փրկարարները Հաթայ քաղաքում բնակելի շենքի փլատակներից դուրս են բերել երեք մարդու։ Սկզբում փրկարարներին հաջողվել է լսել մարդկանց, ովքեր ջուր են խնդրել։

 

Երկար պեղումներից հետո երկրաշարժից հետո 296-րդ ժամին Սամիր Մուհամմեդ Աքքարը, նրա կինը՝ Ռագդան և նրանց 12-ամյա երեխան դուրս են բերվել։ Տուժածներն անմիջապես փոխանցվել են բժիշկներին։ Սակայն ավելի ուշ հայտնի դարձել, որ դեռահասը մահացել է։ 

Ըստ լրատվամիջոցների`  ընտանիքը կորցրել է ևս երկու երեխա, երբ շենքը փլուզվել է:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի ավերիչ երկաշարժից զոհվածների թիվը հասնում է 40 հազարի: 

Քաղաքականություն