Թուրքիայում փոշու մեջ կա ինտենսիվ քաղցկեղածին նյութ. Կարո Փայլանը խորհուրդ է տալիս
Երկրաշարժի վայրերում բեկորների հեռացման արդյունքում առաջացած փոշու մեջ կա ինտենսիվ քաղցկեղածին նյութ, ինչպիսին ասբեստն է: Այս մասին գրել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։
«Բոլոր աշխատողներին և մեր մարդկանց, ովքեր աշխատում են աղբը հեռացնելու ուղղությամբ՝ անպայման դիմակ կրեք»,- գրել է Փայլանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում: Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ: Զոհերի թիվը, ըստ վերջին տվյալների, 38044 է: