ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սոցապը բանալի տվեց, ասեց՝ գնացեք Շիրազի 7-ում գիշերեք, գնացինք, այդտեղ մարդիկ էին ապրում. ՊՆ նախկին շենքի բնակիչ
Փետրվարի 16-ին ոստիկանությունը իրականացրել է գործողություն` ըստ ՀՀ կառավարության 797 որոշման համաձայն և ՊԵԿ-ի կողմից տրամադրված գրության հիման վրա` մի խումբ անձանց ապօրինի ներխուժումը վերացնելու հետ կապված: Բնակիչները հայտնվել են դրսում, թեև երեկ նրանց առաջարկել էին գնալ «Նաիրի» մշակույթի տուն, որտեղ նրանց կտրվեր համապատասխան աջակցություն:
ՊՆ նախկին շենքի բնակիչները բնակիչներն ասում են, որ նրանց առաջարկել են տարբեր հասցեներ և տվել բանալիներ` այնտեղ գիշերելու համար:
Նրանք լրագրողների հետ զրույցում նշում են, որ այն հասցեները, որոնք իրենց առաջարկվել են կա՛մ գոյություն չունեն, կա՛մ այնտեղ` իրենց սեփական տներում, մարդիկ են ապրում:
Մանրամասները` տեսանյութում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարդիկ Պն նախկին շենքի տարածքում են գիշերել և շարունակում են պնդել, որ այնտեղից չեն հեռանալու: