Թուրքիայում գտնվող հայ փրկարարներն այսօր հայրենիք կվերադառնան. Փաշինյան
Թուրքիայում աղետի գոտում աշխատող հայ փրկարարներն այսօր հայրենիք կվերադառնան։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր փրկարարները Սիրիայից վերադարձել են, իսկ այսօր Թուրքիա մեկնած փրկարարները կվերադառնան։ Ցամաքային ճանապարհով»,– ընդգծեց Փաշինյանը։
Հավելենք, որ Հայաստանը փետրվարի 8-ին 27 փրկարար է ուղարկել Թուրքիայի աղետի գոտի, իսկ փետրվարի 11-ին և 15-ին` մարդասիրական օգնություն։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35 418-ի: