Պարեկային ծառայության ղեկավարն ազատվել է պաշտոնից. ո՞րն է պատճառը

 Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Auroranews.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին ՆԳՆ լրատվության վարչությունից։

 

Հարցին՝ ազատվել է, թե ազատել են, լրատվության վարչությունից հայտնեցին, որ այլ մանրամասներ չեն կարող հաղորդել: Անպատասխան մնաց հարցը, թե արդյոք ազատումը պայմանավորված է եղել փետրվարի 10-ին Երևանի կենտրոնում անորսալի Hummer-ի վարորդի արկածներով և պարեկների գործողություններով:

 

Հավելենք, որ MediaHub-ի տեղեկություններով աշխատանքից ազատվել են Պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանն ու 2-րդ գումարտակի հրամանատար Լյովա Բադալյանը: Պաշտոնանկությունները պայմանավորված են անցած ուրբաթ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպով։հայտնել էր, որ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է նշանակվել այն ոստիկանների նկատմամբ, ովքեր մասնակցում էին այս ուրբաթ Երեւանի կենտրոնում առերեւույթ խուլիգանական վարք դրսեւորած «Համերի» վարորդին կանգնեցնելու աղմկահարույց «օպերացիային»։

 

Նշենք, որ պարեկները մոտ 40 րոպե չէին կարողանում կանգնեցնել թմրադեղի ազդեցության տակ գնտվող 25-ամյա Գեղամ Սահրադյանին, որն ավելի ուշ պարզվեց, որ մեքենան կայանել ու դիմել է փախուստի։ Երեւան քաղաքի կենտրոնի ոստիկանության բաժնի պրոֆեսիոնալ եւ օպերատիվ աշխատանքի շնորհիվ մոտ 20 րոպե անց «Համերի» վարորդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց կենտրոնի բաժին։

Քաղաքականություն