Երկրաշարժ է տեղի ունեցել Բայկալ լճի ջրերում` 5,9 մագնիտուդ ուժգնությամբ

Երկրաշարժ է տեղի ունեցել Բայկալ լճի ջրերում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ, այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով Իրկուտսկի մարզի Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությանը։

 

Հաղորդվում է,  որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 10:35-ին (Երևանի ժամանակով 06:35-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բոլշոե Գոլուստնոյե գյուղից 18 կիլոմետր հեռավորության վրա։ Իրկուտսկում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3 բալ։

Քաղաքականություն