Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների հարց չի քննարկվում. Տիգրան Ավինյան
Մամուլում ամեն ամիս տարատեսակ բամբասանքներ են հրապարակվում և ամեն ամիս Երևանի ավագանու ընտրությունների նոր ժամկետ է հայտարարվում, բայց մեր խմբակցության գործողությունների ծրագրում այս պահի դրությամբ որևէ փոփոխություն չկա։
Այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում ասել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով հարցին, թե մամուլում հրապարակումներ կան, որ ՔՊ֊ն առաջիկայում կանցկացնի ավագանու ընտրություններ, որ ինքը դառնա Երևանի քաղաքապետ։
Դիտարկմանը, թե ՔՊ֊ն այսինքն արտահերթ ընտրությունների չի գնա, Ավինյանն ասել է` այս պահին նման բան չկա. «Միակ տեղը, որտեղ ես նմանատիպ հարցի վերաբերյալ տեղեկատվություն եմ ստացել, դա մամուլն է, այս պահին նման խոսակցություն չկա և նման օրակարգ չունենք»։
Ինչ վերաբերում է իր ու ՔՊ֊ի վարկանիշի անկնման վերաբերյալ լուրերին, Տիգրան Ավինյանն ասել է, որ իրենց պարբերաբար իրականացնում են հարցումներ, և մամուլում նշված վարկանիշները և թվերը, իրականությանը մոտ չեն։
«Մենք որևէ խնդիր չենք տեսնում ոչ գալիք ընտրությունների հետ կապված, ոչ ռեյտինգի, մենք այս պահին անում ենք մեր աշխատանքը»,֊ասել է Ավինյանը։