Նյույորքյան Մետրոպոլիտեն թանգարանի կայքը փոխել է Այվազովսկու և Ռեպինի ազգությունը
Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի կայքը փոխել է նկարիչներ Հովհաննես Այվազովսկու և Իլյա Ռեպինի պրոֆիլի տվյալները։ Այժմ նրանց ազգությունը նշվում է որպես «ուկրաինացի»։
ТАСС-ի փոխանցմամբ՝ դեռեւս փետրվարի 11-ին պրոֆիլներում նշվում էր «ռուս» ազգությունը։
Իլյա Ռեպինի կենսագրության քարտում նշված է, որ նա ծնվել է Ուկրաինայի Չուգուև քաղաքում, «երբ այն գտնվում էր Ռուսական կայսրության կազմում»։ Չնայած «ուկրաինացի» ազգությանը, Հովհաննես Այվազովսկու պրոֆիլը ցույց է տալիս, որ նա «ռուս ռոմանտիկ նկարիչ» է։
Փետրվարի 10-ին Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի կայքում Արխիպ Կուինջիի ազգությունը «ռուսից» դարձել է «ուկրաինացի»։
Բացի այդ, նկարչի անձնական տվյալներում նշված էր, որ նա ծնվել է Մարիուպոլ քաղաքում, «երբ ուկրաինական այս քաղաքը Ռուսական կայսրության կազմում էր»։ Թանգարանի կայքում Էդգար Դեգասի «Ռուս պարուհի» կտավի անունը փոխվել է «Ուկրաինական զգեստով պարուհի»։
Նմանատիպ հոդվածներ
Ռիո դե Ժանեյրոյում կայծակն ուղիղ հարվածել է Քրիստոս Քավիչի արձանին
Բրազիլիայում կայծակն ուղիղ հարվածել է Ռիո դե Ժանեյրոյում գտնվող Քրիստոս Քավիչի արձանին։ Նշենք, որ Տիրոջ...
Վարորդների տվյալների արտահո՞սք. «Փարկինգ սիթի սերվիսը» հերքում է, գործը հասել է ԱԱԾ. ԶԼՄ
«Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունից տվյալների արտահոսք բացարձակապես չի եղել։ Ընկերության ղեկավար Վազգեն Հարությունյանը...
Արցախում գազամատակարարման վերականգնման մասին լուրերը կեղծ են. Տեղեկատվական շտաբ
Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել` կապված Արցախում գազամատակարարման մասին: Տարածված հաղորդագրութ...
Ադրբեջանը կրկին արգելափայել է Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակի աշխատանքը։ Այս մասին հայտնում է Արցախի...