Վարորդների տվյալների արտահո՞սք. «Փարկինգ սիթի սերվիսը» հերքում է, գործը հասել է ԱԱԾ. ԶԼՄ
«Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունից տվյալների արտահոսք բացարձակապես չի եղել։ Ընկերության ղեկավար Վազգեն Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրել է, որ դա ապատեղեկատվություն է։
Օգտատեր Լևոն Իսաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ անհայտ մասնագետներից մեկը երեկ վաճառքի է դրել «Փարկինգ սիթի սերվիսին» վերաբերող տվյալների շտեմարանը, որը պարունակում է 2.7k ծավալով տվյալներ` համարանիշ, սեփականատիրոջ անուն–ազգանուն, մեքենայի վկայականի սերիա և հեռախոսահամար։
«Մենք գնացել ենք հրապարակման հետքերով, փորձել ենք պարզել, թե ինչ արտահոսք է և որտեղից։ Եթե ուշադիր նայեք, տվյալների արտահոսքի մասին հրապարակման մեջ նշված անուն–ազգանունները լատինատառ են, մինչդեռ պետական շտեմարանում անուն–ազգանունները հայերեն են լրացվում։ Ավելին` հիշյալ հրապարակման մեջ նշված համարանիշների սեփականատերերի մեծ մասն այդ անուն–ազգանուններով անձինք չեն»,– պարզաբանել է Հարությունյանը։
Նրա խոսքով` իրենք նախնական ուսումնասիրությամբ պարզել են, որ 2016 թվականին հիմնադրվել է մասնավոր կայք, որտեղ մարդիկ գրանցել են իրենց անուն–ազգանունները, համարանիշները, մեքենաների վկայականի սերիաները և հեռախոսահամարները, և հենց այդ կայքն են կոտրել` տանելով տվյալները։
«Մենք նույնիսկ փորձեցինք պարզել, թե ում հետ է դա կապված, որոշակի եզրեր գտանք, թե տեղեկությունն ում հետ կարող է առնչություն ունենալ, ում մոտ կարող էր նման բան լինել, բայց այդ ամենը մեր ընկերության հետ որևէ կապ չունի։ Մեր մոտից որևէ արտահոսք չի եղել»,– պնդել է լրատվամիջոցի զրուցակիցը։
Հարությունյանը տեղեկացրել է, որ այդ հարցով զբաղվում է նաև ԱԱԾ–ն։
Մանրամասները` կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Նյույորքյան Մետրոպոլիտեն թանգարանի կայքը փոխել է Այվազովսկու և Ռեպինի ազգությունը
Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի կայքը փոխել է նկարիչներ Հովհաննես Այվազովսկու և Իլյա Ռեպինի պրոֆիլի տվյալները։ Ա...
Արցախում գազամատակարարման վերականգնման մասին լուրերը կեղծ են. Տեղեկատվական շտաբ
Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել` կապված Արցախում գազամատակարարման մասին: Տարածված հաղորդագրութ...
Ռիո դե Ժանեյրոյում կայծակն ուղիղ հարվածել է Քրիստոս Քավիչի արձանին
Բրազիլիայում կայծակն ուղիղ հարվածել է Ռիո դե Ժանեյրոյում գտնվող Քրիստոս Քավիչի արձանին։ Նշենք, որ Տիրոջ...
Ինձ կբացատրե՞ք՝ այդ «կուռաժիտ» լինելը. երիտասարդ կին է մահացել՝ 31 շաբաթական հղիությամբ. Սոնա Մնացականյանի հայր
Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու գործով մեղադրյալ Արամ Նավասարդյանի եղբայրը պնդում է, թե...