Թուրքիայում շարունակվում են անբարեխիղճ կառուցապատողների ձերբակալությունները

Թուրքիայում շարունակվում են հետաքննությունները անբարեխիղճ կառուցապատողների նկատմամբ՝ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի ֆոնին։ 134 կասկածյալի նկատմամբ արդեն իսկ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ։ Նրանցից երեքը ձերբակալվել են, ևս մի քանիսը տնային կալանքի տակ են։

 

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Գազիանթեփում ձերբակալվել է «Փամուքօղլու» ընկերության ինժեներ 62-ամյա Ա.Գ.-ն՝ նրա կառուցած շենքում14 մարդ է մահացել։ Տղամարդն արդեն բերման է ենթարկվել։ Պարզվել է, որ շինարարական աշխատանքներում օգտագործվել է անորակ բետոն։ Ավելի ուշ Ստամբուլում ձերբակալվել է կապալառու Իբրահիմ Մուստաֆա Ունջուօղլուն։ Նա մեղադրվում է Գազիանթեփում կառուցված շենքի շինարարության մեջ թույլատրված անփութության մեջ, որտեղ 9 մարդ է մահացել։
 

Նախօրեին ձերբակալվել էին Գազիանթեփում «Այշե Մեհմեդ Փոլաթի» կապալառու և տեխնիկական ներկայացուցիչ Մեհմեդ Էրթան Աքայը և Հասան Ալփարգյունի ներկայացուցիչ Հասան Ալփարգյունը։ Ավելի վաղ Ալփարգյունը «բախտի բան» էր անվանել իր կառուցած շենքում 70 մարդու մահը։ Նրան ձերբակալել են Կիպրոսում. Ալփարգյունը փորձել է բնակարան գնել Նիկոսիայում, ինչպես նաև Թուրքիայից փոխանցել է 990 հազար դոլար, 890 հազար եվրո և 500 հազար թուրքական լիրա։

 

Իսկ Յավուզն ու Սևիլայ Քարաքուշը ձերբակալվել են Ստամբուլի օդանավակայանում՝ արտերկիր փախչելու փորձի ժամանակ. Ադըյամանում փլուզվել են նրանց կառուցած շենքերը։

 

«134 կասկածյալի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել։ Նրանցից երեքը ձերբակալվել են, յոթը՝ կալանավորվել։ Տնային կալանքի տակ է գտնվում 7 կասկածյալ։ 114 հոգու նկատմամբ կալանավորման գործընթացը շարունակվում է. 2 կապալառու բռնվել են արտերկիր փախչելիս»,- ասել է 

 

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։

 

Անթաքիայում Cihan İnşaat-ի սեփականատեր Օմար Ջիհանը հետախուզման մեջ է. նրա կառուցած Tower բնակարանում տասնյակ մարդիկ են մահացել։ 

 

Պարզվել է, որ Ջիհանի դեմ ավելի վաղ 51 հայց է ներկայացվել, սակայն բոլորն էլ անտեսվել են:

Քաղաքականություն

Պատահարներ