ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Երևանից Ապարան ճանապարհը կաթվածահար է, կիլոմետրերով հերթեր են կուտակվել». վարորդներն ահազանգում են
Аuroranews.am-ը ահազանգ է ստացել քաղաքացիներից այն մասին, որ Երևանից դեպի Ապարան ճանապարհին, քաղաք չմտած մոտ 1կմ ճանապարհահատվածում, խոշոր խցանում է: Ինչպես վարորդն է հաղորդում` ավելի քան մեկ ժամ կանգնած է խցանման մեջ, մեքենաները չեն շարժվում:
«Երևանից Ապարան ճանապարհը կաթվածահար է, կիլոմետրերով հերթեր են կուտակվել: Ապարանից ևս դեպի Երևան գնացող մեքենա էլ չկա, որ հնարավոր լինի հասկանալ, թե որն է խցանման պատճառը, կիլոմետրերով կանգնած ենք: Վարորդները ոչինչ չեն հասկանում: Վառելիքը վերջանում է, փորձում են շրջվել ու հետ վերադառնալ Երևան, արդյունքում` երկկողմանի խցանում է ստեղծվում»,- հայտնեց վարորդներից մեկը:
Մեզ փոխանցված տեսանյութում երևում է, որ խցանման մեջ տասնյակ բեռնատարներ և մարդատար մեքենաներ են: Վարորդը շրջվել է ու փորձում է վերադառնալ Երևան: Ընթացքից արված կադրերում դեպի Ապարան ուղղությունը կաթվածահար է:
Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Auroranews.am-ի հետ զրույցում ասաց, որ խնդիրը եղանակային պայմաններն են և բեռնատարների, ինչպես նաև մարդատար ավտոմեքենաների մեծ հոսքը: Աշխատանքներ են տարվում երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Թուրքիան 3-4 մետր տեղաշարժվել. արբանյակները ֆիքսել են երկրաշարժի հետևանքով երկրաբանական տեղաշարժը
Google Earth և ամերիկյան Maxar արբանյակային ընկերությունները ֆիքսել են Թուրքիայի հարավում տեղի ունեցած երկրաշարժի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փլատակներից Վարդան անունով նորածնի են դուրս բերել և երեխայի մայրիկին. Սիրիա
Փրկարարները Սիրիայում երկրաշարժից շուրջ չորս օր հետո փլատակներից դուրս են բերել Վարդան անունով նորածնի:ՀՀ ԱԺ նախկի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիրիայում 36 ժամ անց ցնծությամբ ու ծափերով փլատակներից ընտանիք են դուրս բերել
Երկրաշարժից հետո Սիրիայում փլատակներից ողջ ընտանիք է հանվել: Մարդիկ փլատակներում են մնացել գրեթե 36 ժամ։ Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հուզիչ կադրեր` Արցախից. ինչպես են երկար դադարից հետո 20 քաղաքացի վերամիավորվում իրենց ընտանքիների հետ
Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, Գորիսից Ստեփանակերտ է տեղափոխվել Արցախի 20 քա...