Հասարակություն

Կան մի քանի հազար տներ, որոնք փլուզման եզրին են. մանրամասներ Ջեբլա քաղաքից

Կան մի քանի հազար տներ, որոնք փլուզման եզրին են. մանրամասներ Ջեբլա քաղաքից

Երկրաշարժի ժամանակ փլուզված շենքերի փլատակներում ողջ մնացածների որոնումները շարունակվում են Սիրիայի հյուսիս-արևմուտքում, չնայած այն հանգամանքին, որ նրանց գտնելու հավանականությունը գնալով նվազում է,  այդ մասին SANA գործակալությանը հայտնել է Արաբական Հանրապետության քաղաքացիական պաշտպանության ղեկավար, գեներալ-մայոր Սաֆվան Բահլյուլը։

 

«Լաթաքիայի մերձակայքում գտնվող Ջեբլա քաղաքում, աղետից հինգ օր անց, փրկվել է 11 մարդ, ևս ինը մնացել են փլատակների տակ»,- ասել է նա:

 

Նախապես հայտնաբերվել է 34 զոհի դի։ Ըստ նրա ՝ գործողությունն իրականացվել է Ռեյհավի թաղամասում փլուզված տան հատվածում։

 

«Տեղի ունեցած աղետի մասշտաբները հսկայական են,- ասել է Բահլյուլը: Կան մի քանի հազար տներ, որոնք փլուզման եզրին են, մյուսները շտապ վերանորոգման կարիք ունեն»:

 

Նա նաև նշել է , որ պատերազմից հյուծված Սիրիան օգնության կարիք ունի, նրանց անհրաժեշտ են շինարարական տեխնիկայի պահեստամասեր, որպեսզի կարողանան արագացնել աշխատանքը մարդկանց փրկելու համար, հակառակ դեպքում ժամանակը կկորչի:

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250