«Գյումրիում թափառող շները հարձակվել են 10 տարեկան թոռնիկիս վրա». Հակոբ Խաչատրյան
Գյումրու բնակիչ Հակոբ Խաչատրյանը նախօրեին լուսանկարներ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ.
[6f021ab4f6cdb2c1b825616943772844.png]
[b2b70f22adac6eb5a2a44a6b71b9deb7.jpg]
«Մուշ թաղամասի 9/1 շենքի մոտ թափառող շները հարձակվել են 10 տարեկան թոռնիկիս վրա` պատճառելով մարմնական վնասվածքներ դեմքի և ազդրի շրջանում։ Բարեբախտաբար անցորդներից մեկը հասել է օգնության։ Խոսքս ուղղում եմ քաղաքապետին` ո՞վ է պատասխան տալու այս դեպքի առնչությամբ։ Ո՞ւմ եմ դիմելու»։
[53c655b99d685f4447fdf37163b28a97.jpg]
[c10a031da21ffe48126493db45084ea4.jpg]
Քաղաքացու գրառման տակ ակտիվ քննարկում է ծավալվել:
Օգտատատերից մեկը խորհուրդ է տալիս դատի տալ թե համայնքապետարանին թե քաղաքապետարանին մարդկանց վտանգավոր իրավիճակի մեջ դնելու համար: Մեկ ուրիշն առաջարկում է թափառող շների համար տեղ հատկացնել, կերակրել, պահել ինչպես բոլոր նորմալ երկրներում: Մեկ այլ օգտատեր էլ նշում է, որ մարդիկ տարրական վերաբերմունք չունեն, թե մարդկանց, թե կենդանիների հետ վարվելու: Նախ պետք է բարեգութ լինել սոված, ցրտահարված, ծեծված կենդանիների հանդեպ, որոնց ի դեպ շատերի երեխաներն են ծեծում, նոր կենդանիներից պահանջել հանգստություն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է եղել Թուրքիա ուղարկված բեռնատարներում
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե բեռնատարները ինչ են տեղափոխել Թուրքի...
Գնահատե՛ք հայ փրկարարների աշխատանքը և շնորհակալություն հայտնե՛ք. վրացի բանաստեղծը ամոթանք է տվել թուրքերին ու ադրբեջանցիներին
Վրացի բանաստեղծ, լրագրող Լևան Ցալուգելաշվիլին մեկնաբանել է երկրաշարժից տուժած Թուրքիային հայ փրկարարների օգնությունը նշե...
«Համմերի» 25-ամյա վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է
«Համմերի» 25-ամյա վարորդը փետրվարի լույս 11-ի գիշերը հայտնաբերվել ու ձերբակալվել է, հայտնում են Ոստիկանությունից։ Ըստ հա...
«Hummer»–ի վարորդը մեքենան լիցքավորելու համար գումար է պահանջել պարեկներից. ենթադրաբար եղել է թմրանյութի ազդեցության տակ. ՔԿ
2023թ․ փետրվարի 11-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջ...