Գնահատե՛ք հայ փրկարարների աշխատանքը և շնորհակալություն հայտնե՛ք. վրացի բանաստեղծը ամոթանք է տվել թուրքերին ու ադրբեջանցիներին
Վրացի բանաստեղծ, լրագրող Լևան Ցալուգելաշվիլին մեկնաբանել է երկրաշարժից տուժած Թուրքիային հայ փրկարարների օգնությունը նշելով.
«Թուրքերն ու ադրբեջանցիները պետք է լավ հիշեն այս լուսանկարը։ Հուսանք, որ կհիշեն ու վաղը քրիստոնեական եկեղեցիներից գմբեթները չեն հանի, հուշարձանները, խաչքարերն ու գերեզմանները չեն փչացնի։
Լրագրողը հիշեցրել է, որ Ադրբեջանի գործողությունները ստիպել են Ղարաբաղից վերաբնակեցված հայերին գերեզմաններից հանել իրենց մահացած հարազատների ոսկորները և տանել իրենց հետ։
«Պատերազմում զոհվածները և բնական աղետների ժամանակ զոհվածները ոչնչով չեն տարբերվում: Այսօր այս հայ փրկարարներն իմ թիվ մեկ հերոսներն են ողջ Կովկասում։ Վրացիներն էլ, այո, բայց այս մարդիկ թիվ մեկ հերոսներն են։ Որովհետև թուրքերի և ադրբեջանցիների կողմից բարբարոսաբար խոշտանգված հայ զինվորի մարմինը դեռ չի սառել: Որովհետև ես իմ աչքերով եմ տեսել և տեսանյութ եմ պահում, թե ինչպես են ծաղրում փոքրիկ տղային, որը դիպչում է իր հոր գերեզմանին: Որովհետև մեծ ցավ կա այս մարդկանց սրտերում, և այսօր նրանք օգնում են թշնամուն, որը փորձում է ոչնչացնել նրանց ցեղասպանության օրվանից և մինչ այժմ:
Որովհետև Ղարաբաղյան պատերազմի ժամանակ լիակատար լռություն էր։ Ոչ ոք չխղճաց այնտեղ սպանված երեխաներին ու ծերերին, տասնութ-տասնինը տարեկան տղաներին և միայն այն պատճառով, որ նրանք հավատում են, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանին, ինչպե՞ս կարող է դա լինել»,- գրում է Ցալուգելաշվիլին։
Նա կոչ է արել ադրբեջանցիներին և թուրքերին գնահատել հայ փրկարարների աշխատանքը և շնորհակալություն հայտնել նրանց, քանի որ քարը քարին չթողնելու համար մեկ ցնցում է պետք։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է եղել Թուրքիա ուղարկված բեռնատարներում
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե բեռնատարները ինչ են տեղափոխել Թուրքի...
«Համմերի» 25-ամյա վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է
«Համմերի» 25-ամյա վարորդը փետրվարի լույս 11-ի գիշերը հայտնաբերվել ու ձերբակալվել է, հայտնում են Ոստիկանությունից։ Ըստ հա...
«Hummer»–ի վարորդը մեքենան լիցքավորելու համար գումար է պահանջել պարեկներից. ենթադրաբար եղել է թմրանյութի ազդեցության տակ. ՔԿ
2023թ․ փետրվարի 11-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջ...
Ձյան տեղումները կլինեն ինտենսիվ. Հայաստան ակտիվ ցիկլոն է ներթափանցել
Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 6-ին, 7-ին հանրապետության մեծ մասում սպասվում է ձյ...