«Համմերի» 25-ամյա վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է
«Համմերի» 25-ամյա վարորդը փետրվարի լույս 11-ի գիշերը հայտնաբերվել ու ձերբակալվել է, հայտնում են Ոստիկանությունից։ Ըստ հաղորդագրության, նա Արարատի մարզի բնակիչ է:
Ավելի վաղ համացանցում տարածվել էր տեսանյութ, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները Երևանի Հանրապետության հրապարակում փորձում կանգնեցնել արծաթագույն ամենագնացի վարորդին:
Ըստ Ոստիկանության, փետրվարի 10-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել: Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է եղել Թուրքիա ուղարկված բեռնատարներում
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե բեռնատարները ինչ են տեղափոխել Թուրքի...
Գնահատե՛ք հայ փրկարարների աշխատանքը և շնորհակալություն հայտնե՛ք. վրացի բանաստեղծը ամոթանք է տվել թուրքերին ու ադրբեջանցիներին
Վրացի բանաստեղծ, լրագրող Լևան Ցալուգելաշվիլին մեկնաբանել է երկրաշարժից տուժած Թուրքիային հայ փրկարարների օգնությունը նշե...
«Hummer»–ի վարորդը մեքենան լիցքավորելու համար գումար է պահանջել պարեկներից. ենթադրաբար եղել է թմրանյութի ազդեցության տակ. ՔԿ
2023թ․ փետրվարի 11-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջ...
Գագիկ Սուրենյանը ձյան տեղումների մասին
«Լեռներում գոնե 2մ ձյուն կուտակենք, էլ բան չեմ ուզում»: [338bb9a5f3cbd349f30ff8e1d4f98b7a.png] Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր...