ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե պետք է հասնենք Լա Մանշ, ապա ես ունեմ իմ իդեալական պլանը. Պրիգոժինը` Ուկրաինայում պատերազմի մասին
«Վագներ ՉՎԿ»-ի հիմնադիր-ղեկավարը Եվգենի Պրիգոժինը WarGonzo նախագծի ղեկավար Սեմյոն Պեգովի հետ զրույցում խոսել է Ուկրաիանայում հատուկ ռազմական գործողության ժամկետի մասին, գրում է Kommersant.ru-ն:
«Եթե պետք է գնալ մինչև Դնեպր, ապա երեք տարի, եթե պետք է փակել ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն, ապա պետք է աշխատենք ևս մեկուկես կամ երկու տարի, եթե մենք պետք է գնանք մինչև Լա Մանշ, ապա ես ունեմ իմ իդեալական պլանը»,- ասել է Պրիգոժինը:
Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով 2022 թվականի փետրվարի 24-ին։ Դաշնային իշխանությունները չեն նշել դրա ավարտի կոնկրետ ժամկետներ: Պուտինը հայտարարել է, որ «հատուկ գործողությունն ընթանում է ըստ պլանի, և դրա ժամկետների մասին խոսելը կամ դրանք ճշգրտելը սխալ է»։ Կրեմլը հայտնել է, որ այն կավարտվի, երբ բոլոր նպատակներն իրականացվեն։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ռազմական գործողությունը կավարտվի «երբ վերացվի ՆԱՏՕ-ի սպառնալիքը»։ Փետրվարի 7-ին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարեց, որ Ուկրաինայում ռազմական գործողությունը կավարտվի մինչև այս տարվա վերջ։
Նմանատիպ հոդվածներ
Փորձելու ենք ապացուցել, որ ինչ որ արվել է` արվել է ի նպաստ մեր պետությանը. Արտակ Դավթյանը` «անորակ հրթիռների» գործի մասին
Արդեն 1 տարի է՝ հրթիռների գործը դատարանում է, բայց, ըստ էության, տեղաշարժեր չկան, չեն հրավիրվել վկաները։ Համենայնդեպս, հ...
ՌԴ ՊՆ-ն` Լաչինի միջանցքով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագր...
Նոր քրեական հետապնդում է հարուցվել զինվորական կացարանի ողբերգական հրդեհի գործով. Դատախազություն
Հունվարի 19-ին 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկա...
ՀՀ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն հերքում են ադրբեջանական մամուլի՝ ՀՀ-ի և Իրանի կողմից հարձակման նախապատրաստման մասին լուրը
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, թե իբր «ՀՀ-ն և Իրանը պատրաստվում են հարձակման անցնել...