Հանդիպել են ՊՆ նախարարն ու ՀՀ-ում հնդկաստանի դեսպանը. մանրամասներ
Փետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին` Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր գործունեության ընթացքում պաշտպանության բնագավառում հայ-հնդկական համագործակցության զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար:
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախարարին համագործակցության համար և վստահություն հայտնել, որ այն կշարունակի զարգանալ: ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին մաղթել է հաջողություն և նորանոր ձեռքբերումներ հետագա գործունեության ընթացքում:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն իր տարածքում թռչող չինական աերոստատ է խոցել. Reuters
ԱՄՆ-ը շաբաթ օրը չինական աերոստատ է խոցել, երբ այն թռչելիս է եղել երկրի հարավարեւելյան ափով, հայտնում է Reuters-ը՝...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները փետրվար...
ԱԱԾ սահմանապահ զորքերը փուլային տարբերակով ՊՆ-ից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ողջ սահմանի պահպանությունը
Կառավարության հավանությանն է արժանացել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխությու...
Կանադայի երկնքում անհայտ օբյեկտ է խոցվել
Ամերիկյան կործանիչը Կանադայի օդային տարածքում՝ Յուկոնի վրա, անհայտ օբյեկտ է խոցել։ Այդ մասին հայտնել է Կանադայի վա...