ԱՄՆ-ն իր տարածքում թռչող չինական աերոստատ է խոցել. Reuters
ԱՄՆ-ը շաբաթ օրը չինական աերոստատ է խոցել, երբ այն թռչելիս է եղել երկրի հարավարեւելյան ափով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսներին եւ պաշտոնյաներին:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել չինական աերոստատը խոցելու ռազմական ծրագրին, քանի որ կառավարությունը հրամայել է դադարեցնել թռիչքները Հարավային Կառոլինայի ափի շուրջը այն պատճառով, ինչը նա անվանել է «ազգային անվտանգության ապահովման ջանքեր»։
Ավելի վաղ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չեղարկել էր պլանավորված այցը Պեկին՝ ԱՄՆ օդային տարածքում չինական օդապարիկի հայտնաբերման պատճառով։
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ զրույցում Բլինքենը կատարվածն «անպատասխանատու արարք» էր անվանել։ Պեկինն իր հերթին արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարի այցի չեղարկմանը՝ ընդգծելով, որ «ԱՄՆ-ի որոշ քաղաքական գործիչներ եւ լրատվամիջոցներ ուռճացրել են այս դեպքը՝ Չինաստանի վրա հարձակվելու եւ վարկաբեկելու նպատակով»։
«Ինչ վերաբերում է ֆորսմաժորային հանգամանքներում չինական անօդաչու թռչող սարքի ոչ միտումնավոր մուտքին ԱՄՆ օդային տարածք, չինական կողմը հաստատել է դա եւ տեղեկացրել ամերիկյան կողմին»,- նշել են Չինաստանում։
Նմանատիպ հոդվածներ
16 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել, 6-ը կալանավորվել են. ՔԿ-ն` սեպտեմբերյան ագրեսիայից մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ամփոփվել են 2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կո...
«Իրավիճակը գնալով սրվում է, ռուսներն ավելի շատ ուժեր են նետում մարտի դաշտ». Զելենսկի
Իրավիճակը ռազմաճակատում գնալով սրվում է, հատկապես բարդ է՝ Բախմուտում, Լիմանսկում և այլ ուղղություններով, այս մասին երեկո...
Ուկրաինան «բարձր գին է վճարում» քաղաքը պահելու համար. Պոդոլյակ
Վլասիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հրաժարվել է նշել Արտյոմովսկում (ուկրաիներեն ան...
Իրանը հայտնել է` ով է ԱԹՍ-ներով հարձակվել երկրի ՊՆ օբյեկտի վրա
Իրանի Սպահան քաղաքում պաշտպանության նախարարության օբյեկտի դեմ գրոհի նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ հարձ...