ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեռ օրեր առաջ գիտնականը կանխատեսել էր ավերիչ երկրաշարժերը, անգամ նշել` ինչ ուժգնությամբ են լինելու
Հոլանդացի գիտնական, հետազոտող Ֆրենկ Հուգերբիթսը անցյալ ուրբաթ` փետրվարի 3-ին, կանխատեսել էր, որ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժ տեղի կունենա:
«Շուտով այս տարածաշրջանում (Հարավ-կենտրոնական Թուրքիա, Հորդանան, Սիրիա, Լիբանան) մոտ 7,5 մագնիտուդով երկրաշարժ կլինի»,- գրել էր նա Թվիթերում:
[9892665be817dce538271d6921a3e013.jpg]
Հետազոտողն այս մասին հայտարարել էր նաև Արեգակնային համակարգի երկրաչափական հետազոտություն (SSGEOS) իրականացնող ինստիտուտի` փետրվարի 2-ին հրապարակած հերթական հաղորդման ժամանակ:
Գիտնականը զգուշացրել էր նաև սպասվող հետցնցումների մասին: Մասնավորապես փետրվարի 6-ին Ֆրենկ Հուգերբիթսը թվիթերյան իր հաշվում գրել էր.
«Սպասեք լրացուցիչ ուժեղ սեյսմիկ ակտիվություն Կենտրոնական Թուրքիայում և մոտակա շրջաններում: Ուժեղ երկրաշարժերից հետո, սովորաբար, հետցնցումները որոշ ժամանակ շարունակվում են»:
[3252747ef5c8886c3584ed873675be00.jpg]
Հավելենք, որ ինչպես կանխատեսել էր հետազոտողը` փետրվարի 6-ին երկու ավերիչ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավում: Որին հաջորդել են հետցնցումներ: Երկրաշարժը ավերիչ հետևանքներ է թողել նաև Սիրիայում: Ըստ վերջին տվյալների՝ երկու երկրներում երկրաշարժից զոհերի թիվը գերազանցել է 4825-ը։
7,8 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժը տեղի էր ունեցել տեղի ժամանակով 04:17-ին (Երևանի ժամանակով՝ 05:17-ին)։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Գազիանթեփ քաղաքի մոտ` 17,9 կիլոմետր խորության վրա։ Դրան հաջորդել է ավելի քան 40 հետցնցում։ Այնուհետև տեղի ժամանակով մոտ 13:30-ին (Երևանի ժամանակով՝ 14:30-ին) տեղի էր ունեցել երկրորդ երկրաշարժը, որի ուժգնությունը կազմել էր 7,5 մագնիտուդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Քահրամանմարաշ նահանգի Էլբիստան շրջանում։
Վերջին տվյալներով միայն Թուրքիայում զոհերի թիվը հասել է 3381-ի, ավելի քան 20 426 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Սիրիայում էլ զոհերի թիվը հասել է 1444-ի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է փրկարարը 29 ժամ անց փլատակների տակից ողջ և առողջ դուրս բերել 2 ամսական երեխայի
Թուրքիայի և Սիրիայի սահմանին գտնվող Խաթայ համայնքում փրկարարները 29 ժամ անց փլատակների տակից ողջ և առո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիրիայում 36 ժամ անց ցնծությամբ ու ծափերով փլատակներից ընտանիք են դուրս բերել
Երկրաշարժից հետո Սիրիայում փլատակներից ողջ ընտանիք է հանվել: Մարդիկ փլատակներում են մնացել գրեթե 36 ժամ։ Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կատոկ է, աղ ու ավազ չեն լցրել». վարորդները ահազանգում են` մեքենաներ են շրջվել, վթարային իրավիճակ է ճանապարհներին
Արտաշատ-Երևան ճանապարհատվածի մեծ մասում մաքրման աշխատանքներ կատարված չեն: Այս մասին Auroranews.am-ը ստացել է բազմա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հուզիչ կադրեր` Արցախից. ինչպես են երկար դադարից հետո 20 քաղաքացի վերամիավորվում իրենց ընտանքիների հետ
Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, Գորիսից Ստեփանակերտ է տեղափոխվել Արցախի 20 քա...