Ուկրաինան ստիպված կլինի հաշվետու լինել ամերիկյան ֆինանսական և ռազմական օգնության համար

Պենտագոնը, Պետդեպարտամենտը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) նախազգուշացրել են Ուկրաինային, որ Կիևը ստիպված է լինելու հաշվետու լինել ամերիկյան ֆինանսական և ռազմական օգնության համար։ Այս մասին  գրում է Washington Post-ը։

 

«Պաշտպանության, Պետդեպարտամենտի և USAID-ի բարձրաստիճան պաշտոնյաները հենց նոր ավարտեցին ուղևորությունը Ուկրաինա՝ մի տեսակ նախազգուշացում տալով ԱՄՆ-ի օգնության մասին, քանի որ հանրապետականները փորձում են նվազեցնել Կիևին աջակցությունը»,- նշվում է հոդվածում։

 

Այն մանրամասնում է, որ «անցյալ շաբաթ իրենց այցի ընթացքում բոլոր երեք գերատեսչությունների գլխավոր տեսուչների շտաբի պետերը փոխանցել են ուղերձ, որը կարելի է ամփոփել այսպես՝ «պատրաստ եղեք հաշվետու լինել այն ամենի համար, ինչ մենք ձեզ տալիս ենք և շարունակեք պայքարել կոռուպցիայի դեմ»։

 

«Ուղևորությունը մեզ համար հնարավորություն էր ուղղակիորեն հաղորդելու Ուկրաինայի կառավարությանը ամերիկացի հարկատուների ակնկալիքները՝ կապված թափանցիկության և հաշվետվողականության հետ», - ասել է Պետդեպարտամենտի գլխավոր տեսուչի պաշտոնակատար Դիանա Շոուն այցից հետո երեք գերատեսչությունների համատեղ հայտարարության մեջ:

Պատահարներ