![Իսրայելը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի` զենքի արտադրության օբյեկտների վրա](https://auroranews.am/storage/img/base_image/old/bf2fc2642e15372e8e753ceb24617d50.webp)
Իսրայելը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի` զենքի արտադրության օբյեկտների վրա
![Իսրայելը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի` զենքի արտադրության օբյեկտների վրա](https://auroranews.am/storage/img/base_image/old/bf2fc2642e15372e8e753ceb24617d50.webp)
Հինգշաբթի` լույս փետրվարի 2-ի գիշերը, իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման` զենքի արտադրության հետ կապված օբյեկտի վրա։ Այս մասին Twitter-ում հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը (IDF):
«Ի պատասխան Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռակոծման՝ Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչներն այսօր հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը պատկանող քիմիական հումքի արտադրության և զենքի արտադրության օբյեկտների վրա»,- նշվում է հաղորդագրությունում։
Իսրայելի պաշտպանության բանակը նաև նշել է, որ ՀԱՄԱՍ-ը պատասխանատու է «Գազայի հատվածից բխող բոլոր ահաբեկչական գործողությունների համար»: Բացի այդ, Իսրայելի պաշտպանության ուժերը զգուշացրել են ՀԱՄԱՍ-ին, որ պաղեստինյան շարժումը պատասխանատվություն է կրելու երկրի անվտանգության խախտման հետեւանքների համար։