Մեսսին պատվի պտույտը կատարել է կեղծ գավաթով. Դի Մարիան պատմել է զավեշտալի դեպքի մասին
Թուրինի «Յուվենտուսի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան զվարճալի դեպք է պատմել Քաթարում կայացած Աշխարհի առաջնությունում թիմի հաղթանակը տոնելու ժամանակ։
«Ես գավաթը ձեռքիս ընտանիքիս հետ լուսանկարվում էի, երբ նկատեցի, որ Լեոն պատվի պտույտ էր անում մեկ այլ գավաթով: Մտածեցի, որ ինձ մոտ կեղծ գավաթն է, բայց կողքիս ՖԻՖԱ-ի երկու ներկայացուցիչ էին կանգնած, ովքեր ասացին, որ ինձ մոտ բնօրինակն է։
Այնուհետև ես գնացի Լեոյի մոտ, և մենք միասին մի լավ ծիծաղեցինք, երբ ես նրան ասացի, որ նա այդ ամենն արել է ոչ օրիգինալ գավաթով»,- Դի Մարիայի խոսքերն է փոխանցում TyC Sports-ը։
Դեկտեմբերի 18-ին աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայի հավաքականը հաղթեց Ֆրանսիայի հավաքականին և դարձավ գավաթի նոր սեփականատերը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Որդուս թույլ չեն տվել մասնակցել առաջնությանը». Հակոբկոխյանի բողոքի ակցիան` ռինգում
Բռնցքամարտի մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը Հայաստանի բռնցքամարտի առաջնության մեկնարկից առաջ...
Գնահատում եմ դրոշներով ինձ աջակցություն ցույց տված երկրպագուներին. Խաչանով
Ռուսաստանցի Կարեն Խաչանովը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է հույն Ստեֆանոս Ցիցիպասից կրած պարտությունը Ավստրալիա...
Խաչանովը պարտվեց 3 ժամ 24 րոպե տևած համառ պայքարում
Ավստրալիայում ընթացող թենիսի Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարում՝ Ավստրալիայի բաց առաջնությունում, Ռուսաստանը նե...
Խաչանովը` տեսախցիկի վրա գրություն թողնելու համար ադրբեջանի բարձրացրած հիստերիայի և իր հայկական արմատների մասին
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո...