Զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու վարույթի շրջանակում կալանավորվել է համածառայակիցը. Գոռ Աբրահամյան

Զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու վարույթի շրջանակում համածառայակցին մեղադրանք է ներկայացվել, վերջինս կալանավորվել է։

Այս մասին տեղեկացրել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը․

 

«2023թ. հունվարի 29-ին զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից համածառայակցին ամրակցված ինքնաձիգը լիցքաթափելիս արձակված կրակոցից վերջինիս վիրավորում ստանալու դեպքի առթիվ ՀՀքննչականկոմիտե ի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում  նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 2-րդ մասով դիրքի ավագի օգնականին ներկայացվել է մեղադրանք։

 

Վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան միջնորդություն է ներկայացվել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։

 

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով վարութային և ապացուցողական գործողությունները շարունակվում են»:

Քաղաքականություն