Ռազմական

Լաչինի միջանցքով անխոչընդոտ շարժը վերսկսելու հարցով բանակցությունները շարունակվում են. ՌԴ ՊՆ

Gohar Vardanyan
Լաչինի միջանցքով անխոչընդոտ շարժը վերսկսելու հարցով բանակցությունները շարունակվում են.  ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ։ Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագրում:

 

Նշվում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ըստ աղբյուրի՝ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:

 

«Իրականացվել է մարդասիրական բեռով մեկ ավտոշարասյան ուղեկցում Գորիս-Ստեփանակերտ երթուղով։ Պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում երեք երթուղիներով։ Ստեփանակերտի մանկական վերականգնողական կենտրոնում անցկացվել է սննդի տրամադրման մարդասիրական ակցիա: ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից