Ռազմական

Հունաստանը Leopard 2 տանկեր չի տրամադրի Ուկրաինային

Gohar Vardanyan 1 րոպե 134 դիտում
Հունաստանը Leopard 2 տանկեր չի տրամադրի Ուկրաինային

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Ճապոնիա կատարած այցի ժամանակ Nikkei Asia-ին տված հարցազրույցում ասել է, որ Հունաստանն Ուկրաինային Leopard 2 տանկեր չի մատակարարի։ Վարչապետի խոսքերը երեքշաբթի մեջբերել է հունական onalert.gr լրատվական պորտալը։

 

«Մենք զգալի ռազմական աջակցություն ենք ցուցաբերել Ուկրաինային, մասնավորապես՝ տրամադրելով զրահապատ հետևակային մեքենաներ, սակայն Leopard 2 տանկերը չենք տա այն պարզ պատճառով, որ դրանք միանգամայն անհրաժեշտ են մեր պաշտպանության համար։ Մենք հասկացրել ենք, որ պատրաստ ենք աջակցել Ուկրաինան, միայն թե` չվնասելով մեր պաշտպանական հնարավորությունները»,- պորտալը մեջբերում է վարչապետի խոսքերը։

 

Հունվարի 25-ին ԱՄՆ իշխանությունները հայտարարեցին Կիև 31 M1 Abrams տանկ տեղափոխելու մտադրության մասին։ Նույն օրը Գերմանիայի կառավարությունը հաստատեց, որ 14 Leopard 2 տանկ կուղարկի Ուկրաինա և թույլտվություն կտրամադրի այլ երկրներին՝ այդ տեխնիկան վերաարտահանելու համար։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250