Լրացուցիչ սեկցիայով լուսացույցները անգամ անջատված վիճակում կունենան կարմիր եզրագիծ

Հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային քաղաքականության բաժնի ավագ մասնագետ Արուսյակ Խաչատրյանը անդրադարձավ վարորդների արդարացի բողոքներին, որ եթե խաչմերուկում կա լրացուցիչ սեկցիայով լուսացույց, մութ ժամերին վարորդը դա չի տեսնում, եթե այն վառված չի լինում:

 

«Այսինքն` վարորդը, մանավանդ, եթե տվյալ տեղանքին անծանոթ է, չի հասկանում, որ սեկցիա կա: Այդ դեպքում՝ նա կարող է հիմնական կանաչ լուսացույցի դեպքում՝ մուտք գործել խաչմերուկ՝ ակամայից խախտում անելով: Մենք առաջարկել ենք, որ լրացուցիչ սեկցիայով լուսացույցները անգամ անջատված վիճակում ունենան կարմիր եզրագիծ, որ վարորդը դա նկատի»,-ասաց նա:

 

Խաչատրյանի խոսքով, իրենք առաջարկել են նաեւ մի քանի ծառայությունների մասին ազդարարող նշան.

«Սրանք տեղեկացնում են վարորդներին ճանապարհին մոտ գտնվող լիցքավորման, սննդի կետի, հանգստյան վայրի մասին: Ենթադրենք ճնապարհին մի քանի այդպիսի օբյեկտ կա, որպեսզի ամեն 100 մետրը մեկ մի նշան չդնենք, թույլատրվում է մեկ վահանակի վրա տեղակայել մի քանի նշան»:

Քաղաքականություն

Պատահարներ