Հասարակություն

ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Թուրքական ամսագիրը հրապարակել է «ընտրություններում պարտված» Էրդողանի ծաղրանկարը

ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Թուրքական ամսագիրը հրապարակել է «ընտրություններում պարտված» Էրդողանի ծաղրանկարը
Թուրքական «LeMan» երգիծական հանդեսը Twitter-ում հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը։Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Բարբարոս Ալթուղի հեղինակած ծաղրանկարը վերաբերում է Թուրքիայում…

Թուրքական «LeMan» երգիծական հանդեսը Twitter-ում հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Բարբարոս Ալթուղի հեղինակած ծաղրանկարը վերաբերում է Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք համապետական ընտրություններին։ Նշենք, որ այդ ամսաթիվը նախնական է և դեռևս վերջնականորեն չի հաստատվել նախագահ Էրդողանի կողմից։


Ծաղրանկարի բովանդակությունը հետևյալն է. ի՞նչ կպատահի, եթե Էրդողանի գլխավորած կուսակցությունը չհաղթի առաջիկա ընտրություններում և մայիսի 15-ին փաստացի կորցնի իշխանությունը։ 

Նկարում պատկերված է, թե ինչպես է Էրդողանը ընտրություններից մեկ օր անց Google-ի որոնման համակարգում գրում. «Եթե ղեկավարն իր կամքով հեռանա, փոխհատուցում կստանա՞»։ 

 

[29827e6d4c922caa16288f41a554c6fc.png]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250