Haqqin. az-ը Ադրբեջանին վնասող հոդված է հրապարակել և արագ հեռացրել այն

Ինչպես արդեն հայտնել էինք՝ Ալիևի քարոզչամեքենա հաննդիսացող Haqqin. az- ը ծավալուն հոդվածով անդրադարձել է Ադրբեջանի Սաբունչի գյուղում տիրող իրավիճակին, որի հարակից տարածքում են գտնվում Ադրբեջանի գործող նավթահանքերը։ 

 

«Սաբունչիի կյանքը թունավորում են մազութով և աղբով» վերնագրով հոդվածում նշվում էր, որ Բաքվի մերձակայքում գտնվող բնակավայրում հազարավոր բնակիչների մոտ վաղուց արդեն ձևավորվել է այն զգացողությունը, որ իրենց տները գտնվում են գործող նավթահանքերի կենտրոնում, որն աղբանոցի է վերածվել։ Հատկանշական է, որ հոդվածը հրապարակումից որոշ ժամանակ անց հեռացվեց վերոնշյալ լրատվականի էջից։ 

 

Ադրբեջանական լրատվականն այս հոդվածով ջարդում է իրենց իսկ միֆը, թե Արցախը շրջափակման մեջ պահող ադրբեջանցիներն էկոակտիվիստներ են։ Հավանաբար ալիևյան ռեժիմի կամակատարները նկատել են «անհաջող» հովածն ու ստիպել, որ լրատվականը հեռացնի այն։ 

 

Ծիծաղելի է, որ ադրբեջանցի «էկոակտիվիստները» չեն նկատում հենց Բաքվի մերձակայքում արձանագրված էկոլոգիական աղետը։

 

 Հիշեցնենք, որ Ադրբեջանը բնապահպանական խնդիրների պատրվակով փակել է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի հետևանքով 120 հազար հայ կանգնել է հումանիտար ճգնաժամի առաջ

Քաղաքականություն

Պատահարներ